SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գուդմունդուր Թորարինսոնը հեռացավ «Նոայից»


Գուդմունդուր Թորարինսոնը հեռացավ «Նոայից» Photo by Domenic Aquilina/NurPhoto via Getty Images
Ֆուտբոլ 💬 Comment

Իսլանդացի ֆուտբոլիստ Գուդմունդուր Թորարինսոնն այլևս «Նոայի» խաղացող չէ։ Կողմերը որոշում են կայացրել ավարտել համագործակցությունը։

33-ամյա պաշտպան/կիսապաշտպանը հայկական ակումբում հանդես է եկել մեկուկես մրցաշրջան։ Այդ ընթացքում Թորարինսոնը դարձել է Հայաստանի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը՝ համալրելով իր տպավորիչ տիտղոսների հավաքածուն։ Ավելի վաղ կարիերայի ընթացքում նա հաղթել է Նորվեգիայի առաջնությունը, MLS-ը, ինչպես նաև Նորվեգիայի գավաթը։

«Նոայի» կազմում Թորարինսոնը անցկացրել է 44 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։

Ավելի վաղ «Նոան» լքել էին նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Արտակ Դաշյանը և Օգնյեն Չանչարևիչը, որոնցից երկուսն էլ 36 տարեկան են։ Այսպիսով, Հայաստանի չեմպիոնները շարունակում են կազմի երիտասարդացման քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում կմրցի «Ցելեի» կամ «ԱԶ»-ի հետ։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին կամ 20-ին, իսկ վիճակահանությունը կանցկացվի հունվարի 16-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։