Վրացի դատավորները կծառայեն Հայաստան - Իռլանդիա խաղին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է մրցավարների կազմը, որը կաշխատի Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան – Իռլանդիա հանդիպմանը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանում և կմեկնարկի տեղական ժամանակով՝ 20:00-ին։
Նշենք, որ հանդիպման ժամանակ կօգտագործվի VAR համակարգը։
- Գլխավոր մրցավար․ Գոգա Կիկաչեյշվիլի (Վրաստան)
- Օգնական մրցավարներ․ Դավիթ Ախվլեդիանի (Վրաստան), Դավիթ Գոբիսոնիա (Վրաստան)
- VAR մրցավար․ Դենիս Հիգլեր (Նիդեռլանդներ)
- Պահեստային մրցավար․ Գեորգի Կրուաշվիլի (Վրաստան)
- ՈւԵՖԱ պատվիրակ․ Տոմաշ Բարտա (Չեխիա)
- Մրցավար-դիտորդ․ Ալեն Համեր (Լյուքսեմբուրգ)
34-ամյա Գոգա Կիկաչեյշվիլին ընթացիկ մրցաշրջանում ծառայել է Չեմպիոնների լիգայի որակավորման «Դինամո Մինսկ» – «Լուդոգորեց» (2:2) խաղին, ինչպես նաև երկու Կոնֆերենս լիգայի հանդիպումների։
Հայկական ֆուտբոլի հետ Կիկաչեյշվիլին հանդիպել է 2024 թվականին, երբ գլխավոր դատավորն էր Չեռնոգորիա U21 – Հայաստան U21 (0:0) խաղին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0