SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն


Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն
Ծանրամարտ 💬 Comment

Լիմայում (Պերու) ընթացող մինչև 17 տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ։ Մինչև 96 կգ քաշային կարգում նա հաջողությամբ կատարեց բոլոր վեց մոտեցումները՝ հավաքելով 330 կգ (145 կգ՝ պոկում, 185 կգ՝ հրում): Նա նաև փոքր ոսկե մեդալներ ստացավ պոկումում և հրումում։

Արծաթե մեդալակիր դարձավ Թուրքմենստանը ներկայացնող Իսլամ Աքմըրադովը (316 կգ), բրոնզե մեդալը բաժին հասավ Հնդկաստանցի Պարվ Չաուդհարիին (315 կգ)։

Սա Հայաստանի համար արդեն երկրորդ մեդալն է 2025 թվականի մինչև 17 և 20 տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ Մինչ այդ, մինչև 20 տարեկան աղջիկների մրցումներում բրոնզ էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։