«Gravity» ընկերությունը հաղթել է «Ուրարտու» ՖԱ նոր ստադիոնի կառուցման մրցույթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Gravity project management & construction» ընկերությունը ճանաչվել է «Ուրարտու» ՖԱ նոր ստադիոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման մրցույթի հաղթող։ Ներկայացված նախագծով նախատեսվում է 10 000 հանդիսատես տարողությամբ՝ ՈՒԵՖԱ 4-րդ կարգին համապատասխանող ժամանակակից մարզադաշտ։
Դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ միջոցառման ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները, և ժյուրին հայտարարել է հաղթողին։ Հանձնաժողովի կազմում էին․
-
«Ուրարտու» ՖԱ նախագաh
-
Ակումբի գործադիր տնօրեն
-
«Ուրարտու» ՖԱ ենթակառուցվածքների գծով գլխավոր տնօրենի տեղակալ
-
ՀՀ Ճարտարապետների պալատի անդամներ
-
Երևանի քաղաքաշինական խորհրդի ներկայացուցիչներ
-
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ
Հաղթանակի պաշտոնական հաստատումը ընկերությունը ստացել է «Նաիրի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Սարդարյանից, որը «Gravity project management & construction» ընկերության ներկայացուցիչներին հանձնել է հատուկ սերտիֆիկատ՝ հիմք դնելով հետագա համագործակցության մեկնարկին։
Հաջորդ փուլը կլինի նոր ստադիոնի նախագծման աշխատանքների իրականացումը։ Նախատեսվում է ՈՒԵՖԱ 4-րդ կարգի մարզադաշտի կառուցում, որը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր ստանդարտներին։ Ապագա ամֆիթատրոնը կսպառազինվի բոլոր ժամանակակից հարմարություններով և նախատեսված կլինի բարձրակարգ հանդիպումների անցկացման համար։


Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0