Գրանտ-Լեոն Ռանոսը խփեց իր առաջին գոլը Բունդեսլիգայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բունդեսլիգայի 5-րդ տուրի հանդիպմանը «Բորուսիա Մյոնխենգլադբախը» 4:6 հաշվով զիջեց «Այնտրախտին», սակայն խաղը կհիշվի հայ երկրպագուների համար՝ շնորհիվ Գրանտ-Լեոն Ռանոսի դեբյուտային գոլի։
22-ամյա Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ 82-րդ րոպեին, իսկ արդեն ավելացված ժամանակի 9-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ 18 րոպեում Ռանոսը հանդես եկավ հարձակվողի հետևի դիրքում՝ հասցնելով կատարել երկու ճշգրիտ փոխանցում և հեղինակել իր կարեւոր գոլը։
Այս գնդակը Ռանոսի համար առաջինն էր Գերմանիայի առաջնությունում։ Նա դարձավ երրորդ հայ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել Բունդեսլիգայում՝ Հենրիխ Մխիթարյանից և Սերգեյ Ադամյանից հետո։
Նշանակալին այն է, որ հենց Բունդեսլիգան է մնում Եվրոպայի միակ թոփ-չեմպիոնատը, որտեղ երեք հայ ֆուտբոլիստներ են գոլի հեղինակ դարձել։ Համեմատության համար՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում և Սերիա A-ում գոլի հեղինակ է դարձել միայն Մխիթարյանը, Լա Լիգայում՝ Վարազդ Աροյանը, իսկ Ֆրանսիայի Լիգա 1-ում՝ Միշել Տեր-Զաքարյանը և Էրիկ Ասադուրյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0