SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գրանտ-Լեոն Ռանոսը ներառվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» տրանսֆերային ցուցակում


Գրանտ-Լեոն Ռանոսը ներառվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» տրանսֆերային ցուցակում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը ներառվել է այն խաղացողների ցուցակում, որոնց հնարավոր հեռացումը քննարկում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ ըստ BILD-ի:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի տրանսֆերային ցուցակում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները․
Յոնաս Օմլին,
Ջո Սքալի,
Լուկա Նեթց,
Մարվին Ֆրիդրիխ,
Գրանտ-Լեոն Ռանոս։

22-ամյա հարձակվողը ընթացիկ Բունդեսլիգայի մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման և խփել է մեկ գոլ։ Սակայն վերջին երեք խաղերում՝ ներառյալ գավաթային հանդիպումը, Ռանոսը չի ընդգրկվել հիմնական կազմի հայտացուցակում։ Փոխարենը նա մեկ հանդիպում անցկացրել է ակումբի երիտասարդական թիմի կազմում։

Սեզոնի սկզբում, երբ հարձակման գծում բազմաթիվ վնասվածքներ կային, Ռանոսը դիտարկվում էր որպես ձախ վինգերի տարբերակ և պարբերաբար խաղաժամանակ էր ստանում։ Սակայն նոր գլխավոր մարզիչ Օյգեն Պոլանսկու նշանակությունից և թիմի taktikakan սխեմայի՝ 5-3-2-ի անցումից հետո, հայ հարձակվողի համար տեղ չգտնվեց մեկնարկային կազմում։

Սպասվում է, որ Ռանոսի իրավիճակը կդառնա ձմեռային տրանսֆերային պատուհանի քննարկման թեմաներից մեկը․ ֆուտբոլիստը կարող է դիտարկել կարիերան շարունակելու տարբերակներ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով, ներառյալ վարձակալությունը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։