Գրանտ-Լեոն Ռանոսը հանդես եկավ Բունդեսլիգայում՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ մտավ փոխարինման 85-րդ րոպեին՝ Բունդեսլիգայի երկրորդ տուրի «Բորուսիա» Մյոնխենգլադբախ – «Շտուտգարտ» հանդիպման ժամանակ։ Այդ պահին նրա թիմը պարտվում էր 0:1 հաշվով, և հայ հարձակվողին չհաջողվեց փոխել խաղի ելքը։
Հաղթական գոլը «Շտուտգարտի» կազմում խփեց Չեմա Անդրեսը՝ 79-րդ րոպեին։ Արդյունքում «Բորուսիա Մ»-ը պարտվեց և մնաց առանց միավորների։
Այս հանդիպումից հետո Ռանոսը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը սեպտեմբերի 6-ին կընդունի Պորտուգալիային, իսկ սեպտեմբերի 9-ին կխաղա Իռլանդիայի հետ՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0