Գրանտ-Լեոն Ռանոսը ամուսնության առաջարկ է արել հայտնի երգչուհի Էլեն Բադալյանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը և գերմանական «Բորուսիա» Մյոնխենգլադբախի ֆուտբոլիստ Գրանտ-Լեոն Ռանոսը ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ երգչուհի Էլեն Բադալյանին։
Ռոմանտիկ պահը տեղի է ունեցել զույգի հանգստի ընթացքում Դուբայում։ Ֆուտբոլիստը նվիրել է մատանի և առաջարկել ձեռքն ու սիրտը, ինչին Էլենը պատասխանել է համաձայնությամբ։

Էլեն Բադալյանը երիտասարդ ռուսաստանաբնակ երգչուհի է՝ հայկական ծագմամբ, ով լայն ճանաչում է ստացել «Ну-ка, все вместе!» վոկալ շոուի 6-րդ եթերաշրջանում հաղթելուց հետո, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Վճռորոշ ելույթի ընթացքում նա կատարել է «Под испанским небом» ստեղծագործությունը և հավաքել 100 հնարավորից 98 ձայն՝ դառնալով նախագծի հաղթող։ Մրցույթում հաջողության համար Էլենը ստացել է գավաթ, 5 միլիոն ռուբլի դրամական մրցանակ, ինչպես նաև հնարավորություն՝ ձայնագրելու սինգլ «Новое Радио»-ում։
Արտիստուհին նախկինում մասնակցել է «Голос. Дети» նախագծին, պրոֆեսիոնալ զբաղվում է վոկալով, ունի երաժշտական կրթություն դաշնամուրի մասնագիտացմամբ և ներկայումս սովորում է Լարիսա Դոլինայի ակադեմիայում։ Էլենը ծնվել է Մոսկվայում։
Իր հերթին Գրանտ-Լեոն Ռանոսը համարվում է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար հարձակվողներից մեկը և շարունակում է իր կարիերան Գերմանիայի առաջնությունում՝ պաշտպանելով «Բորուսիա» Մյոնխենգլադբախի գույները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0