Գրանտ-Լեոն Ռանոսը ամբողջական հանդիպում անցկացրեց «Բորուսիա» U23-ի կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը 90 րոպե խաղաց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում՝ Գերմանիայի Ռեգիոնալլիգա Արևմուտքի հանդիպման ընթացքում։ Թիմը 2:1 հաշվով հաղթեց «Վուպպերտալին»։
Մինչ Ռանոսը օգնություն էր ցուցաբերում «ռեզերվիստ ձիուկներին», Մյունխենգլադբախի հիմնական թիմը Բունդեսլիգայում մրցում էր հայ հարձակվողի նախկին ակումբի՝ «Բավարիայի» դեմ և պարտվեց մյունխենցիներին՝ 0:3 հաշվով։ Ռանոսը այդ խաղի հայտացուցակում չէր։
21-ամյա հարձակվողի համար սա ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպումն էր «Բորուսիա»-ի երկրորդ թիմում։ Նախկինում նա հինգ անգամ փոխարինման էր դուրս եկել Բունդեսլիգայի խաղերում և իր դեբյուտային գոլն էր խփել Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0