Գրանտ-Լեոն Ռանոսը մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով լքել է Հայաստանի հավաքականը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’թ Սխիպը մամուլի ասուլիսում հայտնել է, որ «Կայզերսլաուտերնի» հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը լքել է ազգային թիմի ճամբարը Վրաստանի դեմ խաղից առաջ։
Սխիպի խոսքով՝ Ռանոսը պահանջել է տեղ մեկնարկային կազմում՝ սպառնալով հակառակ դեպքում հեռանալ հավաքականից։ Գլխավոր մարզիչը չի տվել նրան երաշխիքներ մեկնարկային կազմում խաղալու վերաբերյալ, ինչից հետո ֆուտբոլիստը որոշել է լքել թիմը։
«Ուզում եմ հստակեցնել իրավիճակը Հայաստանի հավաքականի մեկ ֆուտբոլիստի հետ կապված։ Գրանտ-Լեոն Ռանոսը լքել է թիմի ճամբարը։ Նա խոսեց ինձ հետ և դրեց պայման․ կամ կլինի մեկնարկային կազմում, կամ կհեռանա։ Երբեք իմ մարզչական կարիերայում նման բանի չեմ հանդիպել։ Որ ֆուտբոլիստը լինի մեկնարկային կազմում, որոշում է մարզիչը, ոչ թե խաղացողը։ Փաստորեն, նա Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայում ընդամենը մի քանի րոպե է խաղացել։ Այդ պատճառով որոշեցի, որ առաջիկա խաղում նա չի լինի մեկնարկային կազմում»,- մամուլի ասուլիսում ասել է Ջոն վան’թ Սխիպը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0