Գրանտ-Լեոն Ռանոսը երկու գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքական ժամանումից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
22-ամյա հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը արդյունավետ հանդիպում անցկացրեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում Ռեգիոնալլիգա Վեսթի խաղում «Բոխոլտի» դեմ։ Հարձակվողը մասնակցեց իր թիմի երկու գոլերին՝ օգնելով հաղթել 2:0 հաշվով՝ կատարելով երկու գոլային փոխանցում։
Սա Ռանոսի համար արդեն 2 գոլ և 4 գոլային փոխանցում է ընթացիկ մրցաշրջանի Ռեգիոնալլիգա Վեսթի 3 խաղերում՝ տպավորիչ ցուցանիշ՝ Հայաստանի ազգային հավաքականին միանալու նախօրեին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․
Հիշեցնենք, որ Ռանոսը մրցաշրջանը սկսել էր «Բորուսիայի» հիմնական կազմում։ Նա անցկացրել է 5 խաղ Բունդեսլիգայում և խփել 1 գոլ, սակայն գլխավոր մարզչի փոփոխությունից հետո տեղափոխվել է պահեստային կազմ և դրվել տրանսֆերի։ Այնուամենայնիվ, հարձակվողը շարունակում է ցուցադրել բարձր արդյունավետություն և վստահ խաղ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0