Գրանտ-Լեոն Ռանոսը դուբլ է ձևակերպել և գոլային փոխանցում կատարել «Բորուսիա» Մյունխենգլադբախի U23-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը, ով ժամանակավորապես դուրս է մնացել «Բորուսիա» Մյունխենգլադբախի հիմնական կազմից, շարունակում է ապացուցել իր մարզական պատրաստվածությունը երիտասարդական թիմի կազմում, որը հանդես է գալիս Գերմանիայի Ռեգիոնալլիգա Արևմուտքում (4-րդ լիգա):
14-րդ տուրի հանդիպմանը «Բոխում» U23-ի դեմ՝ 22-ամյա հարձակվողը օգնեց իր թիմին տպավորիչ հաղթանակ տանել՝ 4:1 հաշվով՝ ձևակերպելով դուբլ և կատարելով մեկ գոլային փոխանցում:
Այս խաղից հետո Ռանոսը ունի 2 գոլ և 2 գոլային փոխանցում Ռեգիոնալլիգայում (2 հանդիպումներում), ինչպես նաև 1 գոլ Բունդեսլիգայում (5 խաղերում):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրանտ-Լեոն Ռանոսը ներառվել է «Բորուսիա» Մյունխենգլադբախի ձմեռային տրանսֆերային ցուցակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0