Գրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել «Այնտրախտ Բրաունշվայգ»-ի կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել «Այնտրախտ Բրաունշվայգ»-ի կազմում։ 22-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ դաշտ է դուրս եկել նոր թիմի կազմում Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի շրջանակում՝ «Արմինիա Բիլեֆելդ»-ի դեմ խաղում։
Հանդիպումը անցել է լարված պայքարում և ավարտվել «Արմինիա Բիլեֆելդ»-ի հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել 59-րդ րոպեին՝ զբաղեցնելով աջ եզրային հարձակվողի դիրքը, և խաղացել է 31 րոպե։
Գրանտ-Լեոն Ռանոսի վիճակագրությունը խաղում.
-
Խաղացած րոպեներ՝ 31
-
Հարվածներ՝ 1
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 8 (89%)
-
Վաստակած տուգանայիններ՝ 1
-
Գնդակի կորուստներ՝ 3
-
Գնդակի հեռացումներ՝ 1
-
Արգելափակված հարվածներ՝ 1
-
Հաղթած մենամարտեր՝ 1՝ 3-ից
-
Դեղին քարտ՝ 1
-
SofaScore գնահատական՝ 6.3
Այս տուրից հետո «Այնտրախտ Բրաունշվայգ»-ը զբաղեցնում է 14-րդ տեղը Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Այնտրախտ Բրաունշվայգ»-ում վարձավճարով՝ տվյալ խաղից առաջ տեղափոխվելով «Բորուսիա Մյոնխենգլադբախ»-ից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0