Գոր Հովակիմյանը ելույթ ունեցավ փակ դահլիճում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի աթլետ Գոռ Հովակիմյանը մասնակցել է 2026 թվականի փակ դահլիճում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենում Բուդապեշտում։
Մրցումներում նա զբաղեցրել է 14-րդ տեղը 17 մասնակիցների մեջ՝ ցույց տալով 16,25 մետր արդյունք։ Հովակիմյանը առաջ է անցել Զիմբաբվեի, Հունաստանի և Ֆրանսիայի մարզիկներից։
Մրցաշարի հաղթող է դարձել Իտալիայի ներկայացուցիչ Էնդի Դիաս Էռնանդեսը՝ 17,47 մետր արդյունքով։ Արծաթե մեդալը նվաճել է Ջորդան Սքոթը Ճամայկայից (17,33 մ), իսկ բրոնզը՝ ալժիրցի աթլետ Յասեր Տրիկին (17,30 մ)։
Նշենք, որ Գոռ Հովակիմյանը 2026 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր։
Բուդապեշտ մարզիկը մեկնել է իր հոր և մարզիչ Գառնիկ Հովակիմյանի, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0