Գոռ Ներսիսյանը՝ Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալակիրն EKF-ի Եվրոպայի կարատեի առաջնությունում
Երևանում ընթացող EKF 2025 թվականի Եվրոպայի կարատեի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսիսյանը (մինչև 84 կգ քաշային կարգ) նվաճեց բրոնզե մեդալ՝ դառնալով առաջին հայ մարզիկը, ով բարձրացել է մեծահասակների մայրցամաքային առաջնության պատվո հարթակ:
Բրոնզե մեդալի համար պայքարում Ներսիսյանը վստահ հաղթանակ տարավ սլովակ Սիմոն Սեչկարի նկատմամբ՝ 5:2 հաշվով։ Մեդալի ճանապարհին նա հաղթահարել էր մրցակիցներին Ռումինիայից, Չեռնոգորիայից և Կոսովոյից՝ պարտվելով միայն կիսաեզրափակիչում Խորվաթիայի ներկայացուցչին:
Գոռ Ներսիսյանը Եվրոպայի գործող չեմպիոն է երիտասարդների (մինչև 21 տ.) շրջանում, և նրա ելույթը մեծահասակների մակարդակում վկայում է բարձր վարպետության և կայունության մասին։
Եվրոպայի առաջնությունը շարունակվում է, և Հայաստանի հավաքականը դեռ հնարավորություն ունի նոր մեդալների համար։ Վաղը բրոնզի համար կպայքարի Յուրա Զալյանը (60 կգ):
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0