Գոռ Մինասյանը հաղթեց Վրաստանում անցկացված «Կախիի գավաթ 2025» միջազգային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 13-ին Թբիլիսիում ավարտվեց ծանրամարտի միջազգային մրցաշարը՝ Kakhi Cup, որին մասնակցեցին Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Բահրեյնի, Ռումինիայի և Ուզբեկստանի մարզիկները։
Չնայած նրան, որ մասնակիցները հանդես էին գալիս տարբեր քաշային կարգերում, հաղթողը որոշվում էր ոչ թե բարձրացրած ընդհանուր քաշով, այլ այսպես կոչված Սինքլերի գործակցով։ Դա համակարգ է, որը թույլ է տալիս համեմատել տարբեր մարմնի զանգված ունեցող մարզիկներին՝ որքան թեթեւ է մարզիկը և որքան բարձր է նրա արդյունքը, այնքան բարձր է Սինքլերի գործակիցը։
Մրցաշարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ քաշային կարգ) և Արա Աղանյանը (102 կգ)։
Գոռ Մինասյանը (+110 կգ) բարձրացրեց ընդհանուր 440 կգ (200+240) և առաջ անցավ Ռևազ Դավիթաձեից, ով հանդես է գալիս մինչև 96 կգ քաշային կարգում։
Մրցաշարի լավագույն 12 արդյունքները Սինքլերի գործակցով.
-
Գոռ Մինասյան (Բահրեյն) — 446.298
-
Ռևազ Դավիթաձե (Վրաստան) — 443.489
-
Իսա Ռուստամով (Ադրբեջան) — 442.410
-
Լուիս Մունիել Լաուրետ Ռոդրիգես (Ռումինիա) — 436.379
-
Յուսուֆ Ֆեհմի Գենչ (Թուրքիա) — 436.129
-
Դադաշ Դադաշբեյլի (Ադրբեջան) — 432.059
-
Զուրաբ Մսխալաձե (Վրաստան) — 431.631
-
Ռաֆիկ Հարությունյան (Հայաստան) — 427.781
-
Սաբա Ասանիձե (Վրաստան) — 425.077
-
Արա Աղանյան (Հայաստան) — 424.729
-
Իրակլի Գոբեջիշվիլի (Վրաստան) — 424.218
-
Գոդերծի Բերդելիձե (Վրաստան) — 422.062

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0