Գոռ Մանվելյանն ու Իմրան Ուլադ Օմարը․ «Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոան» պատրաստվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկին։ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմար»-ին։
Հանդիպումից առաջ իրենց սպասումներով կիսվել են երևանյան ակումբի ֆուտբոլիստներ Գոռ Մանվելյանն ու Իմրան Ուլադ Օմարը։
Գոռ Մանվելյանը ընդգծել է առաջիկա դիմակայության պատմական նշանակությունը․
«Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար։ Մենք դաշտ դուրս կգանք հպարտությամբ և կպայքարենք մեր երկրպագուների և մեր երկրի համար»։
Կիսապաշտպանը նշել է, որ թիմը լիովին գիտակցում է մրցակցի մակարդակը, սակայն պատրաստ է սեփական հարկի տակ ցուցադրել իր հնարավորությունների առավելագույնը։
Իր հերթին Իմրան Ուլադ Օմարը շեշտել է տրիբունաների աջակցության կարևորությունը․
«Երբ դու խաղում ես սրտով, իսկ հազարավոր երկրպագուներ աջակցում են քեզ մինչև վերջին րոպեն, անհնարին ոչինչ չկա»։
Ֆուտբոլիստը վստահություն է հայտնել, որ մարզադաշտի մթնոլորտը լրացուցիչ մոտիվացիա կդառնա թիմի համար Նիդերլանդների առաջնությունը ներկայացնող մրցակցի դեմ խաղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0