SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գոր Չիլինգարյանը հաղթանակ տարավ WLF MMA 82 մրցաշարում Չինաստանում


Գոր Չիլինգարյանը հաղթանակ տարավ WLF MMA 82 մրցաշարում Չինաստանում
MMA 💬 Comment

Մարտի 21-ին Չինաստանի ՉժենՉժոու քաղաքում տեղի ունեցավ WLF MMA 82 Russia vs China մրցաշարը, որտեղ Ռուսաստանի մարզիկները մրցում էին Չինաստանի ներկայացուցիչների դեմ:

Մարտերում Ռուսաստանի MMA-ի մարզիկները հաղթանակ տարան 4-1 հաշվով:

Ռուսաստանի թիմի կազմում հաղթանակ տարավ նաև հայ մարզիկ Գոր Չիլինգարյանը (5-0), ով միաձայն որոշմամբ հաղթեց Չինաստանի Չժենվեն Պենին (5-6):

WLF MMA 82 Russia vs China-ի մյուս արդյունքները.
Շամիլ Զաքիրասուլովը (4-0) միաձայն որոշմամբ հաղթեց Դեգակսյուին (8-2-1):

Իվան Երեմենկոն (12-3) միաձայն որոշմամբ հաղթեց Իկուն Չժաոյին (18-8):

Ազիզ Ազիզովը (3-0) երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Հուեյբո Դինին (3-2):

Մաքսուջոն Քադիրովը (7-4) պարտվեց Ցինհե Չժանգին (16-7-1) տեխնիկական նոկաուտով առաջին ռաունդում:

Տեսանյութ:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։