Գոնսալու Միգել Կարդոզոն տեղափոխվեց «Փյունիկ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պորտուգալացի աջ պաշտպան Գոնսալու Միգել Կարդոզոն դարձել է Երևանի «Փյունիկի» խաղացող։ 22-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել ռուսական «Ուրալից»։
Ռուսաստանի Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կարդոզոն անցկացրել է 6 հանդիպում։ Ավելի վաղ նա հանդես է եկել Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում, որտեղ ամբողջ մրցաշրջան է անցկացրել «Բոավիշտայի» կազմում՝ ստանալով կայուն խաղային փորձ բարձր մակարդակում։
Կարդոզոն պորտուգալական ֆուտբոլի սան է և կարող է գործել ինչպես պաշտպանության աջ եզրում, այնպես էլ միանալ թիմի հարձակողական գործողություններին։
Հիշեցնենք, որ այս ձմռանը «Փյունիկի» կազմը համալրել են նաև Խամես Սանտոսը, Մոմո Յանսանեն, Ռոբերտ Դարբինյանը, Արտակ Դաշյանը և ակումբ վերադարձած Վյաչեսլավ Աֆյանը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0