Գոնսալո Սելարայանը վերադարձել է վնասվածքից հետո և գոլ խփել «Բելգրանո II»-ի կազմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը՝ Գոնսալո Սելարայանը, հաջողությամբ վերականգնվել է վնասվածքից հետո և օգնել է «Բելգրանո» պահեստային թիմին 2:0 հաշվով հաղթել «Արգենտինոս Խունիորս II»-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խաղի 54-րդ րոպեին Գոնսալոն վստահությամբ իրացրեց 11 մետրանոցը՝ դառնալով իր 10 խաղում 6-րդ գոլի հեղինակը այս մրցաշրջանում։ 14 տուրերից հետո «Բելգրանո II»-ը պահեստայինների առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Վնասվածքից առաջ Գոնսալոն ընդգրկվել էր նաև «Բելգրանո» հիմնական թիմի հայտացուցակում և մեկ խաղ էր անցկացրել Արգենտինայի Պրիմերայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սելարայան կրտսերը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական, սակայն առաջիկա հավաքին նա չի կարող մասնակցել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0