Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը «Կրասնոդարին» մոտեցրին չեմպիոնությանը (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթեց Կազանի «Ռուբինին» և ևս մեկ քայլ կատարեց իր պատմության մեջ առաջին չեմպիոնությանն ուղղված։
Հանդիպման հերոս դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։ Նա հաշիվը բացեց 5-րդ րոպեին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը, իսկ 40-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց տուգանայինի ժամանակ, որը գրավեց Տորմենան։ Սպերցյանը SofaScore-ից ստացավ հանդիպման բարձրագույն գնահատականը՝ 8․7։
Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը.
-
Խաղաժամանակ՝ 90+ րոպե
-
Գոլեր՝ 1
-
Ասիստ՝ 1
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 21 (84%)
-
Բացահայտ պահերի փոխանցում՝ 1
-
Ստեղծած գոլային պահեր՝ 1
-
Հարվածներ՝ 3
-
Հաջող դրիբլինգ՝ 3/4
-
Հաղթած մենամարտեր՝ 9/11
-
Գնդակի կորուստներ՝ 12
-
Խախտումներ՝ 2
-
Իր վրա խախտումներ՝ 4
-
Խլումներ՝ 1
-
Ընդհատումներ՝ 2
-
SofaScore գնահատական՝ 8․7
«Ռուբինի» կազմում ամբողջ հանդիպումը անցկացրեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկու Իվուն։ Նա մասնակցեց իր թիմի միակ գոլային գրոհին՝ 83-րդ րոպեին կատարելով նախավերջին փոխանցումը։ Նրա SofaScore գնահատականը՝ 7․1։
Ուգոչուկու Իվուի վիճակագրությունը.
-
Խաղաժամանակ՝ 90+ րոպե
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 28 (76%)
-
Հարվածներ՝ 1
-
Դրիբլինգ՝ 2/3
-
Հաղթած մենամարտեր՝ 5/8
-
Օդային մենամարտեր՝ 2/2
-
Գնդակի կորուստներ՝ 10
-
Խախտումներ՝ 3
-
Իր վրա խախտումներ՝ 1
-
Խլումներ՝ 1
-
Ընդհատումներ՝ 2
-
SofaScore գնահատական՝ 7․1
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երեք տուր առաջ 4 միավորով առաջ լինելով «Զենիթից»՝ կորցրած միավորներով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0