Արթուր Սերոբյանի գոլը հաղթանակ բերեց «Զիմբրուի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոլդովայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Շերիֆ»-ը 2:1 հաշվով հաղթեց «Զիմբրուին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, որն էլ դարձավ հաղթական։
Հաշիվը բացեց «Շերիֆ»-ի հարձակվող Ռաշիդ Աքանբին արդեն 5-րդ րոպեին, իսկ Արթուր Սերոբյանը 22-րդ րոպեին գեղեցիկ հարվածով կրկնապատկեց թիմի առավելությունը։ «Զիմբրուին» հաջողվեց նվազեցնել հաշվի տարբերությունը 84-րդ րոպեին՝ պահպանելով պատասխան հանդիպման ինտրիգը, որը կկայանա մայիսի 14-ին։
Սա Արթուր Սերոբյանի արդեն երրորդ գոլն է «Շերիֆ»-ի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0