Գլեբ Մոսեսովը Բոսնիա և Հերցեգովինայում միջազգային մեկնարկներում նվաճել է երկու մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը հաջող ելույթ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում անցկացված միջազգային մրցաշարերի շարքում՝ Ջահորինայում և Կուպրեսի (Չայուշա) լանջերում։
Մի քանի մրցումային օրերի ընթացքում Մոսեսովը ցուցադրել է կայուն արդյունքներ սլալոմ և հսկա սլալոմ ձևերում՝ երկու անգամ բարձրանալով պատվո հարթակ։
Գլեբ Մոսեսովի արդյունքները․
-
Հունվարի 23 — 5-րդ տեղ, հսկա սլալոմ (50 մասնակից)
-
Հունվարի 24 — 5-րդ տեղ, հսկա սլալոմ (40 մասնակից)
-
Հունվարի 25 — 2-րդ տեղ, սլալոմ (40 մասնակից)
-
Հունվարի 25 — 3-րդ տեղ, սլալոմ (40 մասնակից)
-
Հունվարի 27 — 7-րդ տեղ, հսկա սլալոմ (66 մասնակից)
Այսպիսով, հայ մարզիկը միջազգային մեկնարկներում նվաճեց երկու մեդալ՝ հաստատելով իր բարձր մակարդակը մրցաշրջանի գլխավոր մրցումներից առաջ։
Հիշեցնենք, որ Գլեբ Մոսեսովը արդեն իր անունը գրանցել է հայկական լեռնադահուկային սպորտի պատմության մեջ՝ դառնալով Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով կարողացել է դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ 2025 թվականին նա դա արել է միանգամից երկու ձևում՝ սլալոմում և հսկա սլալոմում։ Այս արդյունքները նրան հնարավորություն են տվել նվաճել օլիմպիական ուղեգիր և ապահովել Հայաստանի մասնակցությունը 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին։ Մոսեսովի համար այս խաղերը պետք է լինեն առաջինը կարիերայում։
Միևնույն ժամանակ, Օլիմպիական կոմիտեի հրապարակած մասնակիցների ցանկում Մոսեսովի անունը բացակայում էր․ նրա փոխարեն նշված էր մեկ այլ հայ լեռնադահուկորդ՝ Հարություն Հարությունյանը։ Այս տեղեկատվությունը պահանջում է լրացուցիչ հաստատում։
Հայաստանից Օլիմպիական խաղերին կմասնակցեն նաև դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և գեղասահքի զույգ Կարինա Հակոբովա / Նիկիտա Ռախմանին։
2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում՝ փետրվարի 6–22-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1