Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Հայաստանի հետ նույն խմբում հայտնվելը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա 2026/27 մրցաշրջանի վիճակահանության արդյունքները, որոնց համաձայն իր թիմը նույն խմբում է հայտնվել Հայաստանի, Չեռնոգորիայի, ինչպես նաև Լատվիա — Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։
«Մենք արդեն ճանաչում ենք մեր մրցակիցներին։ Մենք անսահման հարգանք ունենք բոլոր թիմերի նկատմամբ։ Այս պահից ցանկանում ենք շարունակել այն փոփոխությունները, որոնք բերել ենք ազգային հավաքական՝ թե՛ նրա իմիջի, թե՛ խաղաոճի առումով։ Այս մրցաշարում ցանկանում ենք ունենալ առաջատար դեր և ոչ միայն ազդել խմբում տեղերի բաշխման վրա», — հայտարարել է Բրյուսելում աշխատող մասնագետը։
Մանցիոսը ընդգծել է, որ թիմը լուրջ նպատակներ է դնում առաջիկա մրցաշարի համար։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ այս հավաքականի համար ունենալ հստակ նպատակներ, մարզիչը դրական է պատասխանել․ «Անկասկած, մենք պետք է նպատակներ ունենանք։ Նպատակներ դնելով՝ դու կատարելագործվում ես և դառնում ավելի լավը»։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի հանդիպումները կարևոր փուլ կլինեն հաջորդ ընտրական մրցափուլերին նախապատրաստվելու համար և հնարավորություն կտան պայքարել ԵՎՐՈ-2028-ի ուղեգրի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0