Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ․ «Նվիրված խաղը հույս է ներշնչում Նորվեգիայի դեմ հանդիպումից առաջ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչը մեկնաբանել է թիմի առաջին խաղը Եվրոպայի առաջնության 2029-ի նախա-որակավորման փուլում (Բուլղարիա — Հայաստան, 98:88), որը կայացավ նոյեմբերի 27-ին Բոտևգրադում։
«Կարծում եմ՝ մենք պայքարեցինք և խաղին տվեցք բոլոր ուժերը։ Խաղի սկիզբը մեզ համար անհաջող էր, սակայն դա հասկանալի է․ սա մեր առաջին հանդիպումն էր թարմացված կազմով։ Կազմում շատ երիտասարդ խաղացողներ կային, ովքեր առաջին անգամ էին միասին խաղում։
Երկրորդ քառորդի վերջում ևս մի քանի սխալ թույլ տվեցինք, և առավելությունը մեծացավ մինչև 10 միավոր։ Բուլղարիային հաջողվեց պահպանել այդ առավելությունը մինչև խաղի ավարտը։
Բայց ուզում եմ նշել, որ տղաները իսկապես պայքարեցին և շատ նվիրումով հանդես եկան։ Հույս ունեմ, որ այս խաղից կվերցնենք բոլոր դրական կողմերը, որպեսզի ավելի ուժեղ դառնանք և մեր հաջորդ մրցակցին՝ Նորվեգիայի հավաքականին, հաղթենք մեր հարկի տակ։
Մեզ մոտ նորեկ կար (Քրիստիան Վայթալ), որին ադապտացվելու համար ժամանակ էր պետք։ Բացի այդ, շատ երիտասարդ խաղացողներ կային։ Ամեն դեպքում լավ է, որ թիմում կան թե՛ լավ բասկետբոլիստներ, թե՛ լավ մարդիկ։ Հուսով եմ՝ մենք կշարունակենք միասին աշխատել, կբարելավենք թիմային քիմիան, և դա կօգնի մեզ հաղթել առաջիկա խաղերում», — ասաց Բոգդան Կարաչիչը։
Հայաստան — Նորվեգիա խաղը կկայանա նոյեմբերի 30-ին Երևանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0