Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վանթ Շիպը դստեր հետ ճանապարհորդում է Հայաստանի տարածքով
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վանթ Շիպը դստեր՝ Էստել վանթ Շիպի և օգնական Աարոն Վինտերի հետ միասին փոքր ճանապարհորդության է մեկնել Հայաստանի տարբեր վայրերով՝ երկրի մշակույթն ու մտածելակերպը ավելի լավ ճանաչելու նպատակով։
Այս անգամ հոլանդացի մասնագետը Հայաստան էր եկել ոչ միայնակ։ Նրան ընկերակցում էր դուստրը՝ Էստել վանթ Շիպը, որը նաև տեսանյութեր էր հրապարակել իրենց ուղևորությունից։ Նրանց հետ էր նաև գլխավոր մարզչի օգնականը՝ Նիդերլանդների ազգային հավաքականի և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Աարոն Վինտերը։
Մարզչական շտաբը այցելել է մի շարք տեսարժան վայրեր՝ այդ թվում Խոր Վիրապ և Նորավանք վանքերը, Արենիի գինու գործարանը և Հայաստանի այլ գեղատեսիլ անկյուններ։ Հրապարակված կադրերից կարելի է եզրակացնել, որ Ջոն վանթ Շիպը ձգտում է ոչ միայն սպորտային հաջողությունների, այլև ավելի խորը հասկանալու այն երկիրը, որի հետ այժմ կապված է իր մասնագիտական կարիերան։
Հիշեցնենք, որ «Այաքսի» նախկին մարզիչը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2025 թվականի փետրվարին։ Նրա նորամուտը անհաջող է ստացվել․ Հայաստանը երկու խաղերում պարտվել է Վրաստանին Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում՝ ընդհանուր 1:9 հաշվով։ Այնուամենայնիվ, այժմ վանթ Շիպն ունի ավելի շատ ժամանակ՝ պատրաստվելու և ադապտացվելու համար։
Հայաստանի հավաքականը երկու բարեկամական հանդիպում կանցկացնի հունիսին՝ հունիսի 6-ին՝ Կոսովոյի, և հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի դեմ։ Աշխարհի 2025 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 6-ին՝ Երևանում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0