SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Օլիմպիայի գլխավոր մարզիչը. «Հնարավորությունները Նոայի դեմ 50/50 են»


Օլիմպիայի գլխավոր մարզիչը. «Հնարավորությունները Նոայի դեմ 50/50 են»
Ֆուտբոլ 💬 Comment

Սլովենական «Օլիմպիայի» գլխավոր մարզիչ Էրվին վան դե Լոյը մամուլի ասուլիսում, որը կայացավ Կոնֆերենս լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումից առաջ «Նոայի» դեմ, ընդգծեց հայկական ակումբի ուժը և նշեց առաջիկա խաղի կարևորությունը ոչ միայն ակումբի, այլև ողջ սլովենական ֆուտբոլի համար։

«Մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցին։ Դա որակյալ թիմ է, որը այս տարի արժանիորեն հանդես է եկել նաև Եվրոպայում։ Չնայած նրան, որ նրանք դուրս մնացին գիբրալթարյան թիմից, իրականում ավելի ուժեղ էին, պարզապես չկարողացան գոլ խփել։ Մյուս կողմից, մենք էլ շատ որակ ունենք, այդ պատճառով էլ սպասում եմ հավասար պայքարի։ Էներգիան պետք է գտնենք մեր ներսում, յուրաքանչյուր խաղացող՝ իր մեջ։ Նախորդ խաղում վերջում հոգնածություն զգացինք, բայց այս անգամ մի փոքր ավելի շատ ժամանակ ունեինք հանգստի։ Այն փաստը, որ սա մեծ խաղ է և ակումբի, և ողջ սլովենական ֆուտբոլի համար, մեզ լրացուցիչ ուժ կտա, ես համոզված եմ», — փոխանցում է Էրվին վան դե Լոյի խոսքերը dnevnik.si-ն։

Նշենք, որ 53-ամյա հոլանդացին «Օլիմպիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել շատ վերջերս՝ 2025 թ. օգոստոսի 11-ին, և Սլովենիայի չեմպիոնների հետ անց է կացրել ընդամենը երկու խաղ․ Կոնֆերենս լիգայում հաղթել է «Էգնատիային» և Սլովենիայի առաջնությունում պարտվել «Կոպերին»։

«Օլիմպիա» (Լյուբլյանա, Սլովենիա) – «Նոա» (Հայաստան) հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին, Լյուբլյանայում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:00։

Կարդացեք նաև․

Սանդրո Պերկովիչ. «Մենք արժանի ենք խաղալ Եվրոպայում և պայքարելու ենք հաղթանակի համար»


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։