«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդում։
Այցից հետո խորվաթ մասնագետը իր տպավորություններով կիսվել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ հուշահամալիրի այցելությունը իր համար խոր և հուզիչ փորձ էր․
«Վերջերս այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան–հուշահամալիր։ Դա խորը հուզիչ վայր է, լցված մարդկային ողբերգական պատմություններով և մի ամբողջ ժողովրդի ցավով։ Այս այցը իսկապես հուզեց ինձ և հիշեցրեց հիշողության, կարեկցանքի ու խաղաղության կարևորության մասին։ Ես հավատում եմ, որ մեր ընդհանուր պատասխանատվությունը ապագա սերունդների համար լուսավոր ապագա կառուցելն է։ Հպարտ եմ, որ ապրում և աշխատում եմ Հայաստանում և ներկայացնում եմ FC Noah-ը՝ մի երկիր, որն ունի ուժ, պատմություն և սիրտ», — գրել է Պերկովիչը։
Սանդրո Պերկովիչը գլխավորել է «Նոան» 2025 թվականի ամռանը։ Նրա ղեկավարությամբ թիմը ցուցադրում է կայուն խաղ և վստահ հանդես է գալիս Կոնֆերենցիաների Լիգայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0