«Նոա»-ի գլխավոր մարզիչը․ Ինծ ծանոթ է «Բուդուչնոստի» խաղաոճը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջիկա հանդիպումը և պատմել թիմի նախապատրաստական փուլից։
«Հարգանքով ենք մոտենում բոլոր մրցակիցներին։ Ինձ ծանոթ է մեր առաջին մրցակից «Բուդուչնոստ»-ի խաղաոճը։ Այժմ ամբողջությամբ կենտրոնացած ենք մարզումային գործընթացի վրա։ Աշխատում ենք առավելագույն նվիրումով և սպասում նոր համալրումների, որոնք կուժեղացնեն թիմը», – նշել է խորվաթ մասնագետը։
Հայաստանի չեմպիոնը 2025/26 թ․ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կհանդիպի Չեռնոգորիայի Պոդգորիցայի «Բուդուչնոստ»-ի հետ։ Հաղթանակի դեպքում «Նոա»-ի հաջորդ մրցակիցը կլինի Հունգարիայի «Ֆերենցվարոշ»-ը։ Պարտության դեպքում թիմը կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ մրցելով «ԿՈՒՊՍ» (Ֆինլանդիա) — «Միլսամի» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։
Ներկայումս «Նոա»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում՝ պատրաստվելով եվրոպական մրցաշարերին Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0