Գևորգ Դիարբյանը խփեց իր չորրորդ գոլը MLS Next Pro մրցաշրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
23-ամյա հայ կիսապաշտպան Գևորգ Դիարբյանը իր ընթացիկ մրցաշրջանի չորրորդ գոլն է խփել MLS Next Pro-ում՝ օգնելով «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշն II»-ին տոնել վստահ հաղթանակ։
«Նյու Յորք Ռեդ Բուլզ II»-ի դեմ խաղում Դիարբյանի թիմը հաղթեց 4:2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը նշանակալի ներդրում ունեցավ իր թիմի հաջողության մեջ՝ աչքի ընկնելով գոլով և մասնակցելով ևս մեկ գոլային գրոհի։
Այս խաղում «Ռեվոլյուշն II»-ի կազմում հանդես եկավ նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Դոնովան Փարիզյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0