Գերագուսյանը աչքի ընկավ գոլային փոխանցմամբ Պրեմիեր լիգայի գավաթի խաղում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր լիգայի գավաթի խաղում՝ հանդես գալով «Սանդերլենդ U21»-ի կազմում։
«Կոլչեսթեր U21»-ի դեմ հանդիպումն ավարտվել է «սև կատուների» պարտությամբ՝ 2:4 հաշվով։ Չնայած անհաջող արդյունքին՝ «Սանդերլենդ U21»-ը զբաղեցրել է երկրորդ տեղը H խմբում և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով հենց այսօրվա մրցակցին։
Առաջին խաղակեսում Գերագուսյանը գոլային փոխանցում է կատարել Ջեյդոն Ջոնսին․ հայ հարձակվողի թիմակիցը դուրս է եկել մեն-մենակ դարպասապահի դեմ և գեղեցիկ հարվածով գնդակը փոխանցել է նրա վրայով՝ հավասարեցնելով հաշիվը՝ 2:2։ Սակայն երկրորդ խաղակեսում «Կոլչեսթեր U21»-ը կարողացել է խփել ևս երկու գոլ և հաղթանակ տոնել։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Գերագուսյանը արդյունավետ հատված է անցկացնում երիտասարդական մակարդակում․ «Սանդերլենդ U21»-ի կազմում նա խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում, իսկ «Սանդերլենդ U18»-ի կազմում նրա ակտիվում կա 5 գոլ և 1 ասիստ։
ՎԻԴԵՈ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0