Գերագուսյանը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայի միջազգային գավաթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Sunderland U21 երիտասարդական թիմը ավարտել է իր ելույթները Պրեմիեր լիգայի միջազգային գավաթում։ Մրցաշարի 4-րդ տուրի խաղում «սև կատուները» 1:3 հաշվով պարտվել են Borussia Dortmund U21 թիմին։
Այս հանդիպումը դարձավ մրցաշարային նորամուտը Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Finn Geragousianի համար։ Հարձակվողը խաղը սկսեց «Սանդերլենդ U21»-ի մեկնարկային կազմում և անցկացրեց 80 րոպե՝ հանդես գալով կենտրոնական հարձակվողի դիրքում։ Հայ ֆուտբոլիստը անցկացրեց շատ որակյալ հանդիպում։
Նշենք, որ անգլիական թիմի կազմը ուժեղացված էր Պրեմիեր լիգայի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներով։ Մասնավորապես, խաղին մասնակցեց Նիդերլանդների հավաքականի պաշտպան Lutsharel Geertruidaն, ինչը զգալիորեն բարձրացրեց մրցակցության մակարդակը։
Ֆինն Գերագուսյանը ընթացիկ մրցաշրջանը սկսել է U18 թիմում, ապա խաղային փորձ է ստացել U21-ի կազմում ազգային գավաթային հանդիպումներում, իսկ այժմ արդեն կայուն կերպով ներգրավվում է երիտասարդական թիմի առանցքային խաղերին։ Ընթացիկ մրցաշրջանում նրա ակտիվում կա 6 գոլ և 2 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում, ինչը վկայում է նրա առաջընթացի և ակումբի կառուցվածքում աճող դերի մասին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0