Հենրիխ Մխիթարյանը հաղթական գոլ խփեց «Լեչչեի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաղթանակ պարգևեց «Ինտերին» Ա Սերիայի 26-րդ տուրի «Լեչչեի» դեմ խաղում։ «Ներաձուրիների» համար հանդիպումը հեշտ չէր ընթանում․ Կրիստիան Կիվուի թիմը երկար ժամանակ չէր կարողանում բացել մրցակցի դարպասը։ Ամեն ինչ գնում էր դեպի ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Սակայն 60-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հենրիխ Մխիթարյանը, իսկ արդեն 75-րդ րոպեին նա խփեց հաղթական գոլը։ Դիմարկոյի անկյունայինից հետո գնդակը ռիկոշետների շարքից հետո հայտնվեց Մխիթարյանի մոտ, ով վստահ հարվածով այն ուղարկեց դարպասը։ Յոթ րոպե անց Մանուել Ականջին խփեց երկրորդ գոլը, և «Ինտերը» հաղթեց 2:0 հաշվով։
Մխիթարյանի համար սա մրցաշրջանի երկրորդ գոլն էր։ Առաջինը նա խփել էր վերջերս՝ «Պիզայի» դեմ խաղում։
SofaScore-ը Մխիթարյանին գնահատեց 7.8 միավոր։ Բացի գոլից, նա մեկ հարված կատարեց դարպասին և մեկ վճռորոշ փոխանցում տվեց։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Միլանին» գերազանցելով 10 միավորով (մինչդեռ «Միլանը» ունի մեկ խաղ պակաս)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0