Հենրիխ Մխիթարյանը պահպանեց իր վարկանիշը EA FC 26-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստների պաշտոնական վարկանիշները հրապարակվել են ֆուտբոլային սիմուլյատոր EA FC 26-ում, որի թողարկումը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։
Ինչպես նախորդ տարբերակում, խաղում «Ինտերը» լիցենզիա չունի և ներկայացված է FC Lombardia անվանմամբ։ Հենրիխ Մխիթարյանը պահպանել է իր ընդհանուր 83 վարկանիշը։ Թեև որոշ հատկություններում նկատվում է փոքր անկում, ընդհանուր ցուցանիշը մնացել է անփոփոխ․ սա բավական հազվադեպ երևույթ է այս տարիքի ֆուտբոլիստների համար։
Մխիթարյանի քարտը հավասարակշռված է, ինչը նրան դարձնում է խաղի մեկնարկին պահանջված ընտրություն գեյմերների համար։
«Ինտերի» կազմից ամենաբարձր վարկանիշը ստացել է Լաուտարո Մարտինեսը (88)։ Նրան հաջորդում են Նիկոլո Բարելան, Ալեսանդրո Բաստոնին և Յան Զոմերը՝ բոլորը 87։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0