Գեգարդ Մուսասին և Յոել Ռոմերոն կանցկացնեն մենամարտ GFL-ում
Գեգարդ Մուսասին (49-9-2) հունիսի 22-ին Նյու Յորքում կմենամարտի Յոել Ռոմերոյի (16-7) դեմ: Պայքարը տեղի կունենա նոր GFL լիգայի միջին քաշային կարգում (84 կգ):
Երկու մարզիկներն էլ նախկինում հանդես են եկել UFC-ում, այնուհետև Bellator-ում։ Վերջին մենամարտերը Յոել Ռոմերոն անցկացրել է բռնցքամարտի կանոններով՝ ՄՄԱ ձեռնոցներով։
Գեգարդը 39 տարեկան է, նրա մրցակիցը՝ ութ տարով մեծ։
Երկուսն էլ ավարտել են իրենց պայմանագրերը Bellator-ի (ներկայումս՝ PFL) հետ և ստորագրել են համաձայնագրեր GFL-ի (Global Fighting League) հետ։
Մինչ այժմ այս լիգան դեռևս ոչ մի մրցաշար չի անցկացրել, ուստի դժվար է ասել՝ ինչ մակարդակի կլինի կազմակերպությունը և արդյոք այն կգործի ամբողջական ձևաչափով։ Մնում է միայն հետևել իրադարձությունների զարգացմանը և սպասել առաջին մրցաշարերին։
Հիշեցնենք, որ GFL-ում նախատեսված է փլեյ-օֆֆ ձևաչափ՝ թիմերի միջև մենամարտերով։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0