SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գեղամ Կադիմյանը կշարունակի իր կարիերան Սիցիլիայի ակումբում


Գեղամ Կադիմյանը կշարունակի իր կարիերան Սիցիլիայի ակումբում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը դարձել է իտալական FC Sciacca ակումբի խաղացող, որը հանդես է գալիս Eccellenza Sicilia-ում՝ Իտալիայի ֆուտբոլի համակարգի հինգերորդ մակարդակի տարածաշրջանային լիգայում (A խումբ): Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն SerieD24 կայքի միջոցով։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆորվարդը վերադարձել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլ 2025 թվականի սկզբին՝ երկամյա դադարից հետո, և ավարտել էր մրցաշրջանը Չեխիայի «Զնոյմո» ակումբում, որը հանդես է գալիս երկրի երրորդ լիգայում։ 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածում Կադիմյանը անցկացրեց մի քանի հանդիպում «Զնոյմոյի» կազմում՝ վերականգնելով խաղային պրակտիկան։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում հարձակվողն ունի 13 խաղ և 2 խփած գնդակ։

Նշենք, որ Իտալիայում նույնատիպ լիգայում արդեն հանդես է գալիս մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի և ԲԿՄԱ-ի նախկին խաղացող Սերոժ Տիտիզյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։