Որտե՞ղ դիտել FUTURES CUP U19 բռնցքամարտի մրցաշարը — ուղիղ հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միջազգային FUTURES CUP U19 բռնցքամարտի մրցաշարը, որը անցկացվում է Բանգկոկում (Թաիլանդ), կհեռարձակվի ուղիղ եթերով Thailand Boxing Association-ի YouTube ալիքում։
Այս մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական բռնցքամարտի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ։ Մրցաշարը ունի վարկանիշային կարգավիճակ և կարևոր փուլ է 2026 թվականի Դակար քաղաքում կայանալիք Երիտասարդական օլիմպիական խաղերի որակավորման համար։
Որտե՞ղ դիտել FUTURES CUP-ի հեռարձակումը
Մրցաշարի բոլոր մենամարտերը հնարավոր է դիտել անվճար կազմակերպիչների պաշտոնական YouTube ալիքում․
YouTube — Thailand Boxing Association
Հեռարձակումները կանցկացվեն ամեն օր մրցումների օրերին։
Մրցաշարի հեռարձակումների ժամանակացույցը
8–11 մարտ — նախնական մենամարտեր
12–13 մարտ — քառորդ եզրափակիչներ
14 մարտ — կիսաեզրափակիչներ
15 մարտ — եզրափակիչներ
Երբ են մենամարտելու Հայաստանի հավաքականի մարզիկները
Մրցաշարին մասնակցում են երեք հայ բռնցքամարտիկներ։
8 մարտ
50 կգ — 1/32 եզրափակիչ
Տիգրան Կիրակոսյան (Հայաստան) — Աբդուրգան Յորքինջոնով (Ուզբեկստան)
60 կգ — 1/32 եզրափակիչ
Կարեն Զախարյան (Հայաստան) — Ադհամ Էլ-Շարաքավի (Եգիպտոս)
11 մարտ
65 կգ — 1/16 եզրափակիչ
Սուրեն Կատվալյան (Հայաստան) — Դենզել Սիբալլամ (Մավրիկիոս) / Ռայան Ալթայար (Սաուդյան Արաբիա)
FUTURES CUP U19 — միջազգային վարկանիշային մրցաշար է World Boxing կազմակերպության հովանու ներքո։ Այն ներառված է 2026 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղերի ընտրական համակարգում։
Հայաստանի հավաքականի համար սա առաջին պաշտոնական մրցաշարն է, որն անցկացվում է նոր միջազգային կազմակերպության՝ World Boxing-ի հովանու ներքո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0