Գասպար Տերտերյանը դուրս եկավ Մ-23 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 21-ին, Նովի Սադեում (Սերբիա) ընթացող մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը, գորգ դուրս եկան Հայաստանի չորս ներկայացուցիչներ։ Նրանցից մեկը՝ Մ-20 աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանը (72 կգ), կարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ և շարունակում է պայքարը՝ այս տարում երկրորդ անգամ աշխարհի ոսկե մեդալ նվաճելու համար։
Կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին Տերտերյանը տարավ երեք վստահ հաղթանակ․ հերթով առավելության հասնելով շվեդ Սիմոն Բյորքենհագենի (2:0), հնդիկ Անիլ Անիելի (6:1) և ղրղզ ըմբիշ Իրսքելդի Համզաևի (5:3) նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գասպարը կհանդիպի իրանցի Իման Մոհամմադիի հետ։
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ Ռուբեն Միրանյանը (67 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), պարտվեցին իրենց մրցակիցներին, սակայն դեռևս պահպանում են բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունը՝ եթե նրանց մրցակիցները դուրս գան եզրափակիչ։ Իսկ Արաիկ Տոպալյանը (55 կգ) ավարտեց իր ելույթները։
Մ-23 աշխարհի առաջնության երկրորդ օրվա կիսաեզրափակիչ զույգերը․
Մինչև 55 կգ
Էլմիր Ալիև (Ադրբեջան) — Արմին Շամսիպուրհաջի (Իրան)
Ալիբեկ Ամիրով (Ռուսաստան) — Երասիլ Մամիրբեկով (Ղազախստան)
Արաիկ Տոպալյան (Հայաստան) դուրս է մնացել պայքարից
Մինչև 67 կգ
Գլեբ Մակարենկո (Բելառուս) — Անրի Խոզրևանիձե (Վրաստան)
Մոհամեդ Աբդելրեհիմ (Եգիպտոս) — Ատտիլա Յոժա (Հունգարիա)
Ռուբեն Միրանյանը (Հայաստան) պարտվեց Գլեբ Մակարենկոյին
Մինչև 72 կգ
Իման Մոհամմադի (Իրան) — Գասպար Տերտերյան (Հայաստան)
Մերեյ Մաուլիտկանով (Ղազախստան) — Աբրոր Աթաբաև (Ուզբեկստան)
Մինչև 97 կգ
Ռիչարդ Կարելսոն (Էստոնիա) — Եգոր Յակուշենկո (Ուկրաինա)
Մաքսիմ Ավերին (Ռուսաստան) — Յուսուֆ Մացիև (Ղազախստան)
Արշակ Գեղամյանը (Հայաստան) պարտվեց Յուսուֆ Մացիևին
Կիսաեզրափակիչները կմեկնարկեն մոսկովյան ժամանակով 18:00-ին, իսկ եզրափակիչները՝ 19:00-ին։
Հիշեցնենք, որ եզրափակչում հանդես է գալու նաև Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Ռազմիկ Կուրդյանը (130 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0