Գասպար Տերտերյանը Մ-20 աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հունահռոմեական ըմբշամարտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 22-ին Բուլղարիայում ընթացող Մ-20 աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտում հանդես եկան Հայաստանի չորս ներկայացուցիչներ։ Լավագույն արդյունքը ցույց տվեց Գասպար Տերտերյանը (72 կգ), որը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչ դուրս գալու ճանապարհին Տերտերյանը վստահ հաղթեց ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին (6:2), Ասիայի Մ-20 չեմպիոն, ղազախ Յուսուֆ Աշրափովին (3:1), իսկ քառորդ եզրափակչում առավելության հասավ տանտեր Սերգեյ Ստոևի նկատմամբ (3:1)։
Կիսաեզրափակչում հայ ըմբիշը հանդիպելու է Արիոնաս Կոլիցոպուլոսին (Հունաստան) — Մ-20 և Մ-23 Եվրոպայի վերջին առաջնությունների բրոնզե մեդալակիր, ինչպես նաև Մ-17 աշխարհի չեմպիոն (2023)։ Նշենք, որ այս տարվա հունիսին Տերտերյանը արդեն հաղթել էր հույն մարզիկին Եվրոպայի Մ-20 առաջնությունում (2:1 հաշվով)։
Մյուս հայ ըմբիշները՝ Արմեն Գևորգյանը (55 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ) և Գրիշա Ոսկանյանը (97 կգ), պարտվեցին իրենց մեկնարկային գոտեմարտերում։
Կիսաեզրափակիչները կկայանան այսօր՝ ժամը 18:00-ին Երևանի ժամանակով։ Դրանցից անմիջապես հետո կմեկնարկեն եզրափակիչները նախօրեի քաշային կարգերում։ Այստեղ Հայաստանը կներկայացնեն Յուրիկ Մխիթարյանը (60 կգ)՝ ոսկու համար պայքարում, և Մարտիկ Պետրոսյանը (82 կգ)՝ բրոնզե մեդալի համար։
Ուղիղ եթեր — մեր Sportaran Telegram ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0