SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և մտավ ԵՄ-20 եզրափակիչ


Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և մտավ ԵՄ-20 եզրափակիչ
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս եկավ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցի Սեյմուր Գասիմովի նկատմամբ՝ 5:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռուսիտաշվիլիի հետ, ով իր հերթին հաղթել էր ուկրաինացի մրցակցին։

Գասպար Տերտերյանի արդյունքները մինչև եզրափակիչ հասնելը՝
• 1/8 եզրափակիչ՝ Գասպար Տերտերյան (Հայաստան) — Արիոնաս Կոլիցոպուլոս (Հունաստան) — 2:1
• 1/4 եզրափակիչ՝ Գասպար Տերտերյան (Հայաստան) — Բենդեգուզ Աթթիլա Ֆելկայ (Հունգարիա) — 9:1
• Կիսաեզրափակիչ՝ Գասպար Տերտերյան (Հայաստան) — Սեյմուր Գասիմով (Ադրբեջան) — 5:1

Կիսաեզրափակիչ գոտեմարտի տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ։

Գասպարը կդառնա Հայաստանի միակ եզրափակիչի մասնակիցը Կաորլեի մրցաշարում։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ հուլիսի 2-ին։ Այսօր էլ նրա եղբայրը՝ Սամվել Տերտերյյանը (մինչև 77 կգ քաշային կարգ), կպայքարի բրոնզե մեդալի համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։