SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գասպար Տերտերյանը՝ U20 աշխարհի չեմպիոն հունահռոմեական ըմբշամարտում


Գասպար Տերտերյանը՝ U20 աշխարհի չեմպիոն հունահռոմեական ըմբշամարտում
Ըմբշամարտ 💬 Comment

Բուլղարական Սամոկով քաղաքում ավարտվեց 2025 թվականի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակիչը հունահռոմեական ըմբշամարտում, որտեղ 72 կգ քաշային կարգում հաղթանակ տարավ հայ ըմբիշ Գասպար Տերտերյանը։ Վճռական գոտեմարտում նա առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ահմադ Կոդիրովի նկատմամբ՝ 1:1 հաշվով՝ առաջին միավորի առավելության շնորհիվ։

Տերտերյանի համար սա արդեն երկրորդ մեդալն է աշխարհի առաջնությունից․ 2023-ին նա նվաճեց արծաթե մեդալ, իսկ 2025-ին հասավ ամենաբարձր աստիճանին։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում նա նաև նվաճել էր Եվրոպայի U20 առաջնության «արծաթը»։

Գասպար Տերտերյանի արդյունքները ԱԱ-U20-ում.

1/16 – Գասպար Տերտերյան (Հայաստան) – Սեյմուր Գասիմով (Ադրբեջան) 6:2
1/8 – Գասպար Տերտերյան (Հայաստան) – Յուսուպ Աշրապով (Ղազախստան) 3:1
1/4 – Գասպար Տերտերյան (Հայաստան) – Սերգեյ Ստոև (Բուլղարիա) 7:1
1/2 – Գասպար Տերտերյան (Հայաստան) – Արիոնաս Կոլիցոպուլովս (Հունաստան) 5:1
Ֆինալ – Գասպար Տերտերյան (Հայաստան) – Ահմադ Կոդիրով (Ուզբեկստան) 1:1 (առաջին միավորի առավելություն)

Այսպիսով, Հայաստանի հավաքականը արդեն ունի երկու մեդալ՝ մեկ ոսկի և մեկ արծաթ։ Վաղը 63 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի նաև հայ ըմբիշ Ալեքս Մարգարյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։