Ղարիբյանը նորամուտ նշեց «Ռոդինայի» կազմում, Գալոյանը՝ առաջին անգամ հանդես եկավ «Շիննիկում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի Առաջին լիգայի 22-րդ տուրում «Ռոդինան» 2:1 հաշվով հաղթեց «Շիննիկին»։ Հանդիպումը նշանավորվեց երկու հայ ֆուտբոլիստների նորամուտներով իրենց թիմերի կազմում։
«Ռոդինայի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Արշակ Կորյանը, սակայն հարձակվողը վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը արդեն 28-րդ րոպեին։
Հանդիպման 86-րդ րոպեին «Ռոդինայի» հիմնական կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը։ 19-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին հանդիպումն էր պրոֆեսիոնալ մակարդակում՝ գլխավոր թիմում։ Ավելի վաղ Ղարիբյանը հանդես էր գալիս ակումբի պահեստային և երիտասարդական թիմերում, իսկ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը անցկացրել էր «Սպարտակ Կոստրոմայում», որտեղ դարձել էր 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մեկ այլ նորամուտ էլ գրանցվեց «Շիննիկի» կազմում։ Արթուր Գալոյանը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ յարոսլավլյան ակումբի մարզաշապիկով և անցկացրեց ամբողջ հանդիպումը՝ խաղալով բոլոր 90 րոպեները։
22 տուրից հետո «Ռոդինան» շարունակում է պայքարը ՌՊԼ ուղեգրի համար՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Շիննիկը» գտնվում է 11-րդ տեղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0