SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գարեգին Մաշումյան՝ Մոլդովայի նկատմամբ հաղթանակի մասին Unibank Cup-ում


Գարեգին Մաշումյան՝ Մոլդովայի նկատմամբ հաղթանակի մասին Unibank Cup-ում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացող Գարեգին Մաշումյանը մեկնաբանել է Մոլդովայի հավաքականի նկատմամբ հաղթանակը Unibank Cup ընկերական մրցաշարի մեկնարկային խաղում, որը անցկացվում է Երևանում։

Հայաստանի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով։ Մրցաշարին մասնակցում են նաև Վրաստանի և Ղրղզստանի հավաքականները։ Հայաստանի և Վրաստանի հավաքականները այս մրցաշարի շրջանակում պատրաստվում են ԵՎՐՈ-2026-ին։

Գարեգին Մաշումյանի խոսքերը խաղից հետո․

«Կարծում եմ՝ խաղը հավասար էր, Մոլդովան շատ լավ թիմ է։ Մենք լավ ենք պատրաստվել, ուսումնամարզական հավաքը բարձր մակարդակով է անցնում։ Ուրախ եմ, որ կրկին աչքի ընկա հավաքականում (գոլը գրանցվեց որպես ինքնագոլ)։ Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, խաղից խաղ կմտնենք ձևի մեջ։ Շատ կարևոր է, որ խաղում ենք երեք ուժեղ հավաքականների դեմ։ Սա մեզ հնարավորություն կտա վերլուծել մեր սխալներն ու թույլ չտալ դրանք արդեն Եվրոպայի առաջնությունում։ Մարզչական շտաբը հիանալի աշխատանք է կատարել և կազմել լավ գրաֆիկ, որպեսզի կարողանանք անցկացնել այս երեք հանդիպումները»։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին՝ Ղրղզստանի հավաքականի դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։