SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Գանձասար»-ը 8 ամիս է չի վճարում ֆուտբոլիստների աշխատավարձը


«Գանձասար»-ը 8 ամիս է չի վճարում ֆուտբոլիստների աշխատավարձը
Ֆուտբոլ Բացառիկ 💬 Comment

Sportaran.com-ի տեղեկություններով՝ հայկական «Գանձասար» ֆուտբոլային ակումբը 8 ամիս է չի վճարում աշխատավարձ իր ֆուտբոլիստներին ու աշխատակիցներին։ Չնայած ակումբի ղեկավարության բազմաթիվ խոստումներին խնդրի շուտափույթ լուծման վերաբերյալ, իրավիճակը մնում է անփոփոխ, ինչը մեծացնում է մտահոգությունը ֆուտբոլիստների ու աշխատակիցների շրջանում։

Եթե այս միտումը շարունակվի, «Գանձասար»-ը կարող է կրկնել «Վեստ-Արմենիա» ակումբի ճակատագիրը, որը ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էր հրաժարվել Հայաստանի առաջնությունում մասնակցությունից նախորդ մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ «Գանձասար»-ը մնացել է Fastex Պրեմիեր լիգայում միայն «Սյունիք»-ի որոշման շնորհիվ, որը երկրորդ տարի անընդմեջ հրաժարվել է Բարձրագույն լիգայի մասնակցությունից։

Այս պահի դրությամբ «Գանձասար»-ը անցկացրել է 4 հանդիպում ընթացիկ մրցաշրջանում, վաստակելով միայն 2 միավոր և զբաղեցնում 8-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։