SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի փուլային հաղթող Օսիեկում


Համլետ Մանուկյանը՝ սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի փուլային հաղթող Օսիեկում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

18-ամյա հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը հաղթել է սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 4-րդ փուլում, որը անցկացվել է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում։

Ձիով վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր (D՝ 5.6 / E՝ 9.033) և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ շրջանցելով Չինաստանի և Ղազախստանի մրցակիցներին։ Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների մրցաշարերում։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ 19-ամյա Մամիկոն Խաչատրյանը, եզրափակչում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ 14.066 միավորով։

Ձիով վարժության եզրափակչի արդյունքներ, Աշխարհի գավաթ, Օսիեկ.

  1. Համլետ Մանուկյան (Հայաստան) — 14.633 (D՝ 5.6 / E՝ 9.033)

  2. Գաո Տիանլուն (Չինաստան) — 14.400 (D՝ 5.5 / E՝ 8.900)

  3. Նարիման Կուրբանով (Ղազախստան) — 14.233 (D՝ 5.7 / E՝ 8.533)

  4. Մամիկոն Խաչատրյան (Հայաստան) — 14.066 (D՝ 5.7 / E՝ 8.366)

  5. Շիաո Յու-Ժան (Չինական Թայպեյ) — 14.000 (D՝ 5.7 / E՝ 8.300)

  6. Դեն Հոնշեն (Չինաստան) — 13.866 (D՝ 5.7 / E՝ 8.166)

  7. Մարկո Սամբոլեց (Խորվաթիա) — 12.366 (D՝ 5.1 / E՝ 7.266)

  8. Զեինոլլա Իդրիսով (Ղազախստան) — 9.500 (D՝ 4.7 / E՝ 4.800)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։