Ֆյոդոր Սկոկ — հայկական արմատներով ֆուտբոլիստ «Բալտիկայից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
19-ամյա պաշտպան Ֆյոդոր Սկոկը 2025 թվականի հունվարին միացավ Կալինինգրադի «Բալտիկային» և ներկայումս հանդես է գալիս ակումբի երկրորդ թիմում՝ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում։
Ֆյոդորը ծնվել է Սոչի քաղաքի Խոստա թաղամասում և անցել է ճանապարհը՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից՝ մինչև պրոֆեսիոնալ մակարդակ։ Նրա առաջին ակումբը եղել է Սոչիի «Արմադան»։ 15 տարեկանում նա միացավ ՖԿ «Սոչիի» ակադեմիային, իսկ հետո խաղացել է տեղական «Տրակտոր» թիմում՝ Կրասնոդարի երկրամասի առաջնությունում։
2023 թվականին Սկոկը պայմանագիր է կնքել Մոսկվայի մարզի «Կոլոմնայի» հետ, իսկ արդեն 2024-ի գարնանը տեղափոխվել է «Խիմկիի» երկրորդ թիմ։ 2025 թվականի սկիզբը դարձավ նոր փուլ՝ տեղափոխություն «Բալտիկայի» համակարգ։ «Բալտիկա-2»-ի կազմում նա հասցրել է մասնակցել երկու հանդիպման, սակայն հետո ստացած մկանային վնասվածքի պատճառով դադար է տվել։ Ներկայումս վերականգնման փուլում է։
Սկոկն աչքի է ընկնում լավ ֆիզիկական տվյալներով և ունիվերսալությամբ։ Նա կարող է խաղալ ինչպես կենտրոնական պաշտպանի դիրքում, այնպես էլ եզրերում։
Հայկական արմատների մասին
Sportaran-ի տեղեկություններով՝ Ֆյոդոր Սկոկն ունի հայկական ծագում հոր գծով։ Նրա պապը՝ հոր կողմից, ունեցել է Մովսիսյան ազգանունը: Այսպիսով՝ Ֆյոդորը հայկական արմատներ ունի պապիկի կողմից, նա տեղյակ է այդ մասին և հպարտանում է իր ծագմամբ։
Երիտասարդ ֆուտբոլիստը դիտարկում է Հայաստանի երիտասարդական հավաքականում խաղալու հնարավորությունը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0