Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Երևան
Վրաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 19-ի առավոտյան ժամանել է Երևան՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղին Հայաստանի հավաքականի դեմ, որը կանցկացվի մարտի 20-ին։
Թիմի հետ Երևան են ժամանել նաև Խվիչա Կվարացխելիան և Գուրամ Կաշիան, ովքեր բաց կթողնեն հանդիպումը դեղին քարտերի պատճառով։
Մարտի 19-ի երեկոյան Վրաստանի հավաքականը մարզում կանցկացնի Հանրապետական մարզադաշտում։ Իսկ 17:30-ին Վրաստանի գլխավոր մարզիչ Վիլի Սանիոլը թիմի մի ֆուտբոլիստի հետ միասին խաղից առաջ մամուլի ասուլիս կտա մարզադաշտի մամուլի սրահում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0