SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սարդարապատի» ֆուտբոլիստները հավաքներ անցկացրին «Լանսի» ակադեմիայում և մասնակցեցին միջազգային մրցաշարերի


«Սարդարապատի» ֆուտբոլիստները հավաքներ անցկացրին «Լանսի» ակադեմիայում և մասնակցեցին միջազգային մրցաշարերի
Ֆուտբոլ 💬 Comment

Հայկական «Սարդարապատ» ակումբի ֆուտբոլիստներ Վիգեն Սարգսյանն ու Ջանիկ Դավթյանը հավաքներ անցկացրին Ֆրանսիական «Լանս» ակումբում և մասնակցեցին միջազգային մրցաշարերի՝ հանդես գալով «Լանսի» ակադեմիայի պատանեկան թիմերի կազմում։

Հայ ֆուտբոլիստները մասնակցեցին հեղինակավոր Mondial Football Montaigu 2025 և Sélection Saint Joseph/Pays du Gier մրցաշարերին՝ ներկայացնելով «Լանսը» Եվրոպայի ամենաուժեղ ակադեմիաների թվում։ Մրցաշարերը կայացան ապրիլի կեսերին։

Դարպասապահ Վիգեն Սարգսյանը հանդես եկավ Mondial Football Montaigu 2025 մրցաշարում, որտեղ «Լանսի» պատանեկան թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով «Ստրասբուրգին»։ Վիգեն Սարգսյանը ընդգրկված էր թիմի հայտացուցակում 16-րդ համարի ներքո։

Sardarapat and Lens

Իսկ կիսապաշտպան Ջանիկ Դավթյանը «Լանսի» թիմի կազմում մասնակցեց Saint Joseph մրցաշարին։

Ինչպես նշվում է «Սարդարապատի» պաշտոնական էջում, «Լանսի» հետ համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար։ Ակումբը շարունակում է կառուցել կամուրջներ Հայաստանի և եվրոպական ֆուտբոլի միջև՝ ստեղծելով տաղանդների զարգացման նոր հնարավորություններ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։