Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհին պայմանագիր է կնքել «Կրիլյա Սովետովի» հետ
21-ամյա ֆուտբոլիստուհի Ալինա Պողոսյանը պայմանագիր է կնքել «Կրիլյա Սովետով» կանանց հիմնական թիմի հետ, որը հանդես է գալիս Ռուսաստանի Բարձրագույն լիգայում:
Դարպասապահ Ալինա Պողոսյանը «Կրիլյա Սովետովի» ակադեմիայի սան է և նախկինում հանդես է եկել երիտասարդական թիմում: Ալինան կանոնավորապես հրավիրվում է Հայաստանի կանանց հավաքական և արդեն 7 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0