«Փյունիկի» ֆուտբոլիստը հրավիրվել է եվրոպական հավաքական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Մատաս Վարեյկան հրավեր է ստացել Լիտվայի ազգային հավաքականից։ 24-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի իր հավաքականի առաջիկա խաղերին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը Մալթայի հավաքականի դեմ, որը կկայանա հունիսի 7-ին, ինչպես նաև ընկերական խաղին Դանիայի հետ՝ հունիսի 10-ին։
Հունվարից ի վեր Վարեյկան բարձր արդյունավետություն է ցուցաբերում Հայաստանի առաջնությունում. կես տարվա ընթացքում նա կարողացել է խփել 8 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Մատասը «Փյունիկ» է տեղափոխվել լիտվական «Հեգելման» ակումբից և դարձել մրցաշրջանի երկրորդ հատվածի իսկական հայտնություն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0